Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Պարտադրված չէ

Պարտադրված չէ
27.11.2026 | 00:02

Նոյեմբերի 27

Ոչ թե մեր կամքը, այլ Քո կամքը թող լինի, Տե՛ր։
Մարդիկ շատ սխալ են հասկացել Ինձ նաև Իմ ա՛յս խոսքի մեջ։ Ես չեմ ցանկանում, որ որևէ մեկի կամքը տրտնջալով դրված լինի Իմ սեղանի վրա։ Իմ ուզածն այն է, որ դուք կամենաք ու սիրեք Իմ կամքը, քանի որ նրա մեջ է ձեր երջանկությունն ու ձեր հոգու հանգիստը։
Երբ տեսնում եք, որ չեք կարող Ինձ թողնել ընտրությունը, այն ժամանակ աղոթք արեք, որպեսզի կարողանաք ոչ թե պարզապես ընդունել Իմ կամքը, այլ ճանաչել, որ անսպառ է Իմ սերը, և որ ամենալավն եմ ուզում ձեր և ձեր սիրելիների համար։
Որքա՜ն քիչ են ճանաչում Ինձ նրանք, որ կարծում են, թե Ես կամենում եմ Ինձ պարտադրել իրենց։ Մինչդեռ Ես հաճախ եմ իրենց աղոթքներին պատասխանում արագ ու լավագույն ձևով։
Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ